Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շինծու օրինաչափության ձախողանքը

Շինծու օրինաչափության ձախողանքը
16.01.2015 | 12:45

Երբ անցյալ դեկտեմբերի 23-ին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն կազմակերպում էր «100 տարի… Իրական պատմություններ» հրատարակության հայերեն և անգլերեն գրքերի շնորհանդեսը, հենց այդ օրվանից «Իրատեսն» անցավ արձակուրդի, և հնարավորություն չեղավ անդրադառնալու այդ «դարակազմիկ» իրադարձությանը: Հիմա է ժամանակը:

Ինչի՞ մասին է խոսքը: Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարությունն ունի «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագիր, որն ամենայն հավանականությամբ հայ-թուրքական հաշտեցման քաղաքականության դրսևորում է. քաղաքականություն, որը հաջողությամբ տապալվեց հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի կողմից չվավերացնելով: Այդ ծրագրի շրջանակներում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ¥ղեկավար՝ Կարեն Բեքարյան¤՝ «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության ¥ՏՎԿ, ղեկավար՝ նույն Կ. Բեքարյան¤ աջակցությամբ, իրականացրել են վերոհիշյալ հրատարակությունը: Ընդ որում, նաև թուրքերեն, որի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Ստամբուլում:

«Իրական պատմություններ» նշանակում է հավաստի, փաստերով ապացուցված, բայց արի ու տես, որ 47 պատմությունները «կըսեմ-կըսես» շարքից են, ով ումից ինչ լսել՝ վերաշարադրել է, ՀԿ-ն էլ՝ տպագրել: (Ի դեպ, 100-ամյակի առիթով կարող էին 100 այդպիսի նյութ զետեղել): Խոսենք փաստերով: Հռչակված է, թե այդ պատմությունները խմբագրված չեն (իբր, վավերականությունն են պահպանել): Բայց այն աստիճանի, որ Թոքատն ու Յոզղատն անվանվեն գյուղե՞ր: Դժվա՞ր էր համացանցից ճշտել: Բայց ինչո՞ւ ճշտեին, երբ կասկած իսկ չեն ունեցել:

Մի աստղաբան տիկին խոսում է իր մոր պապի՝ վանեցի «մեծահարուստ» վաճառական Զրվանդյանի մասին, որը նույնիսկ 3-հարկանի տուն ուներ: Վանում նման ազգանունով վաճառական չկար, կար Զրվանդանցյան, անունը՝ Համբարձում, որը միջին կարգի վաճառական էր: Իսկ միգուցե ՀԿ-ն ու ՏՎԿ-ն իրենց բազմաթիվ աշխատակիցներով հետաքրքրվեին, թե Վանում քանի եռահարկ տուն կար:

Մի տիկին էլ հայտարարում է, թե իր մեծ հայրը Ակնում կոշիկի գործարան ուներ: Մեղմ ասած, կեղծիք է: Ակնցիները նշանավոր պանդուխտներ էին և Պոլսում ամիրայական դասի ամենամեծաթիվ ներկայացուցիչները, իսկ բուն Ակնում «գործարան» առհասարակ գոյություն չուներ (գոնե «գործարան» և «արտադրամաս» հասկացությունները տարբերակեին):

Մի «պատմիչ» ավետում է, թե իր մոր պապը Վանում «խոշոր հյուրանոցների, վարսավիրանոցների, չայխանաների սեփականատեր էր»: Բարեկրթությունս թույլ չի տալիս հակադարձելու՝ ստի՞…

Ինչո՞ւ եմ նման «մանրախնդրություն» անում: Որովհետև չի կարելի թուրքերի հետ այդպիսի անլուրջ, չփաստարկված, սիրողական մակարդակով խոսել, լա՞վ կլիներ, եթե նույն բաներն ասեր որևէ թուրք մասնագետ:

Ի վերջո, ո՞րն է այս կարգի «իրական» պատմությունները միավորողը. այն, որ թուրք ծառաները, հարևանները, գործընկերները հայերին զգուշացրել են սպասվող ջարդերի մասին, երբեմն էլ՝ պահել իրենց մոտ: Ինչպիսի՜ վեհանձնություն, արյան օվկիան ստեղծած, բյուրավոր ցեղասպանների կողքին եղել են հատուկենտ պարկեշտ թուրքեր… Այո, թաքուբիր եղել են, Կ. Բեքարյանը եթե կարդացած լիներ Ազգային արխիվի հրատարակած «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու» եռահատորը, կգտներ իրական հատուկենտ թուրքեր: Եթե ինձ դիմած լիներ, համապատասխան այլ աղբյուրներ կհուշեի: Չէ, ճիշտ չեմ ասում, չէի հուշի, որովհետև հանուն ինչ-ինչ շահերի չէի մասնակցի բուն ցեղասպանությունը հետնաբակ մղելու, քողարկված ձևով մոռացության մատնելու և շինծու օրինաչափություն ստեղծելու եղկելի գործարքին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ